Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո, որքա՞ն կարելի է յուրաքանչյուր կորուստ մատուցել որպես հաջողություն․ Էդմոն Մարուքյան

Ապրիլ 19,2025 17:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Էլչին Ամիրբեկովի ուղեկցությամբ Ստեփանակերտ են այցելել Ադրբեջանում հավատարմագրված մի շարք օտարերկրյա դեսպաններ և դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ։

Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մի խումբ մասնակիցների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ տեղում դիտարկելու սահմանազատումից հետո իրականացված աշխատանքներն ու ենթակառուցվածքների վիճակը։

Եթե ալիևյան ռեժիմի ներկայացուցիչները հավատարմագրված պետությունների պատվիրակներին և դեսպաններին տանում են Արցախ՝ իրենց «նվաճումները» ցուցադրելու համար, ապա վարչապետ Փաշինյանը և ԱԽ քարտուղար Գրիգորյանը ժամանակ առ ժամանակ տարբեր պատվիրակությունների հետ ուղևորվում են Կիրանց՝ մատնանշելու համար մեր միակողմանի զիջումներն ու նվաստացումը։ Մեր ամոթը։

Ցույց տալու, թե ինչպես ենք այսպես կոչված «չորս գյուղ» զիջել Ադրբեջանին՝ այն ակնկալիքով, որ նրանք պետք է դուրս գային ՀՀ ինքնիշխան տարածքից, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։

Եվ ՀՀ իշխանությունները հպարտանում են այս խայտառակ իրողությամբ։

Ի վերջո, որքա՞ն կարելի է յուրաքանչյուր կորուստ մատուցել որպես հաջողություն․ Արցախի կործանումը՝ որպես անկախության ձեռքբերում, իսկ մեր պետականության հիմքերը փլուզող զիջումները՝ որպես ինքնիշխանության և պետականության հարատևման միջոց ներկայացնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930