Լրահոս
Օրվա լրահոսը

Այսչափ բացասական գնահատականով ու վառ արտահայտված այսպիսի խայտառակ հետադիմությամբ անկարելի է երբեւէ «առաջին դասարանից» բարձրանալ․ «Հայացք Երևանից»

Ապրիլ 20,2025 10:12

Գանք «տգետների կառավարության» թեմային: Եվ քանի որ Փաշինյանն ազնվորեն  խոստովանում է (հավանաբար՝ կյանքում առաջին անգամ), որ տգիտությամբ նաեւ ինքն է տառապում, հենց իր վերջին 7 տարվա կյանքի դառը դասով էլ կփորձենք հասկանալ, թե ինչպես է պատահել, որ 2018-ից ի վեր երկրում որեւէ դրական շարժ, առաջադիմություն չի արձանագրվել կամ ժողովրդի ասած՝ քարը քարին չի դրվել: Մի ողջ յոթնամյակ, որի ընթացքում կարելի էր բանակ հզորացնել, տնտեսություն վերականգնել, կրթական, դատաիրավական, գիտամշակութային եւ այլ ոլորտներում համակարգային բարեփոխումներ իրականացնել, հենց այնպես մսխվել է: Սա, ի դեպ, մենք չենք ասում, յոթ տարի «առաջին դասարանում» մնացած Նիկոլ Փաշինյանն է ասում:

Բանից պարզվում է՝ Կառավարությունը յոթ տարի ժամավաճառությամբ է զբաղվել, ոչ մի արժեք, հանրային ոչ մի բարիք չի ստեղծել, բայց Կառավարության անդամները տեղը տեղին իրենց բարձր աշխատավարձերն ու կայուն պագեւավճարները ստացել են՝ առանց խղճի խայթի: Անգամ բողոքներ են հնչել, որ իրենք շատ ավելի բարձր վարձատրության են արժանի: Օրեր առաջ ֆինանսների նախարարը դժգոհում էր ցածր աշխատավարձից. «Ես կարծում եմ՝ այն աշխատանքը, որ ես անում եմ եւ այն աշխատավարձը՝ 1 մլն դրամը, որ ստանում եմ, իրար հետ անհամարժեք են»,- ասել է նա՝ հարկ չհամարելով խոսել այդ ամսվա ստանալիք պարգեւավճարի մասին, որը 500 հազար դրամից պակաս չէ:

Երկրում առկա 25 տոկոս աղքատության խորապատկերին ՔՊ-ական պաշտոնյաների շռայլ պարգեւավճարները ժողովուրդն իրավացիորեն բնութագրում է որպես պետական մակարդակով կատարվող ռեկետ: «Տգետների կառավարության» իշխանավարման այս 7 տարվա մեջ Հայաստանն անչափելի հետընթաց է ապրել. պարտվել է Արցախյան 44-օրյա պատերազմում, տվել մեծաքանակ զոհեր ու վիրավորներ, կորցրել Արցախը, ՀՀ-ից՝ շուրջ 240 քառակուսի կմ տարածք, ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, ճանապարհներ, պատմամշակութային եւ հոգեւոր արժեքներ:

Այս ցանկում անտեսեցինք ներկայիս քաոսային իրավիճակը, ապագայի անորոշությունը, կրկնապատկված արտաքին պարտքը, ադրբեջանաթուրքական մամլիչը եւ էլի շատ ուրիշ «2»-ներ: Պարզ է, որ այսչափ բացասական գնահատականով ու վառ արտահայտված այսպիսի խայտառակ հետադիմությամբ անկարելի է երբեւէ «առաջին դասարանից» բարձրանալ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930