Այսօր՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրը, Հայաստանը երեք քաշային կարգերում ունի վեց մասնակից:
Մեր ծանրորդներից Մոլդովայում առաջինը պայքարն սկսեցին մինչեւ 102 կգ քաշայինները: Արա Աղանյանը երկամարտում ցույց տվեց 380 (175+205) կգ արդյունք եւ տեղ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականում: Նրա թիմակից Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 165 կգ, հրումում՝ 205 կգ եւ երկամարտի 370 կիլոգրամով ճանաչվեց 5-րդը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ