Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հեռուստաընկերությամբ անդրադարձել են ՀՀ սահմաններին երկրապահների տեղակայման թեմային և ԵԿՄ-ն անվանել ահաբեկչական խմբավորում

Ապրիլ 21,2025 10:45

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Ադրբեջանի պետական հեռուստաընկերություններն ու մեդիան այս օրերին աշխատում են պատերազմի ռեժիմին հատուկ ոճով։

Ադրբեջանում հեռարձակվող AzTV պետական հեռուստաընկերության երեկվա ռեպորտաժներից մեկում անդրադարձ է եղել ՀՀ սահմաններին ԵԿՄ (Երկրապահ) ուժերի տեղակայման թեմային և այդ համատեքստում ԵԿՄ-ն անվանվել է ահաբեկչական խմբավորում։

Այսօր առավոտյան արդեն Musavat.com լրատվական կայքում այդ տեսահոլովակը հրապարակվել է այսպիսի տեքստով. «Հայերը պայմանական սահմանին ահաբեկիչներ են տեղակայում։ Միթե՞ «Խաղաղության» ուղերձով պատերազմի են պատրաստվում»։

Ի՞նչ կարող է սա նշանակել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930