ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Տատս ասում էր՝ կկվի բնից շան հոտ է գալիս, ասում է՝ փուֆ, էս որտեղից է էս հոտը:
Անցած շաբաթ գյումրեցի Վարդան Ղուկասյանը փորձել է ՔՊ-ին մեղադրել, թե իբր կառավարող կուսակցությունը «կեղծել է» ընտրությունները: Այս կոմունիստ-հոգևորական-գողական գործիչը, կարծես, շփոթել է իր բեսպրեդելի ժամանակները այլևս անշրջելի ժողովրդավարությամբ մեր իրականության հետ: Ու հիմա նա ստիպված իր խոսքերի ապացույցը պետք է ներկայացնի:
Այլապես հայտնի է, թե ինչպես են կոչվում իր սիրած «աշխարհում» այն մարդիկ, որոնք ասում են ու չեն ապացուցում իրենց խոսքերը:
Կարդացեք նաև
Մի բան էլ՝ երբ ՔՊ-ի հավաքած թվերի մասին է խոսում, մեկը չկա՞ ասի՝ Գյումրիում 82 տեղամաս կա, ՔՊ-ն հաղթել է 70 տեղամասում, դու՝ 7-ում, ՔՊ-ն՝ 85% տեղամասերում, դու՝ 8,5%-ում: Խորհուրդ կտամ այս թվերը կպցնի էն անճաշակ գույներով կաբինետում, որ ամեն օր հիշի, թե ինչ քաղաքապետ է նա:
հարգելի ղափամա, ձեր բոլոր թվարկածները բանբասանք են, եթե դուք բոլոր այդ հիմքերով քրեական հետապնդում չեք իրականացրել։ Դեմոկրատիան ենթադրում է օրենքի գերիշխանություն և իրավունքի համատարած կիրառում, իսկ ձեր բառդակը դեմոկրատիա մի անվանեք, ԱՆԻՖ-ի գործով բացահայտ մսխում և յուրացում կա գործ չի հարուցվում, ընտրովի արդարադատությունը ավտորիտարիզմի նշան է․․․․