«Պարոն Գալջյան, ձեզ ու բոլոր նստած ՔՊ-ականներին մեղադրում եմ հովանավորչության մեջ, որովհետեւ «ԼիլիանԱրմ» ընկերության հարցը, որ խուսափեցիք քննարկել, ուղիղ ՔՊ-ական ընկերություն է, ձեր ցուցակով ավագանու թեկնածու է»,- Երեւանի ավագանու նիստում իր ելույթում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ առաջարկելով ՔՊ-ականներին տանել Երեւանյան լիճ, Նանսենի այգի, 105 մանկապարտեզ, որտեղ այդ ընկերությունը շինարարություն է իրականացրել ու խայտառակ վատ։
«Ձեր ավագանու թեկնածու ընկերությունը խայտառակություն է անում, 2.5 դոլար էլ նորից եք ուզում տանեք տաք… 305 մլն դրամ էր թիվ 105 մանկապարտեզի վրա է մսխել՝ բառիս բուն իմաստով»,-ասաց նա։
Փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանն է, ըստ Մեսրոպ Մանուկյանի, այդ «աշխատանքների կուռացիան արել», ինչի համար առաջիկայում իր «նոր հերոսն» է լինելու։
«Անցած տարի այս ժամանակաշրջանում միայն «Երևան ավտոբուս»-ը 100 դրամներով և ձեր մեղադրանքով, վարորդների փող գողանալով, օրական 28 մլն էին հավաքում»,- ասաց Մանուկյանը՝ նկատելով, որ ներկայումս թանկացրել են տրանսպորտը, 20 % մասնավորը դուրս է եկել և այդ գումարն էլ է «Երևան ավտոբուս»-ը հավաքագրում, բայց օրական հավաքում են 33 միլիոն․ «Այն պարագայում, երբ միայն մետրոյով օրական 10 մլն է մուտքագրվում, էլեկտրատրանսպորտը ձեզ փեշքեշ, 20 %-ն էլ դուրս է եկել, դուք տեղն եք մտել։ Ժողովուրդ ջան, գրագիտության կորուստ ունեք, որովհետև այդ փողը կորում է, «ԹելՍելը» գալիս է մեջ-մեջ է անում, կամ ուրիշ խնդիր կա։ 21 մլրդ պլանավորել եք, որ հավաքվի և նման կոլապս է, եթե չհավաքագրվի և մանկապարտեզները չկառուցվեն, ո՞վ է պատասխան տալու»։
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ տարեվերջին նվազագույնը 6-8 մլրդ հանրային տրանսպորտի ուղեվարձից պլանավորված մուտքերը թերակատարելու են՝ ո՞վ է պատասխան տալու․ «Նորմալ երկիր լինեինք, ոտից կկախեին դրա պատասխանատուին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ընդդիմադիր ավագանու անդամին արձագանքեց Լեւոն Հովհաննիսյանը՝ ասելով, որ չի ցանկանում նրա հերոսը դառնալ, բայց՝ ոնց ինքը որոշի։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ