Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Աննա Հակոբյանի՝ «1 միլիոն դրամանոց» ճաշկերույթների մասին

Ապրիլ 22,2025 13:07

«Թե′ դատախազությունը, թե′ Հակակոռուպցիոն կոմիտեն իրենց գործունեության ընթացքում պարբերաբար մոնիտորինգ են իրականացնում՝ այդ թվում մամուլի հրապարակումներ ուսումնասիրում, և եթե գտնում են, որ կան հանցագործության վերաբերյալ որոշակի տվյալներ, պարտադիր այդ կապակցությամբ իրականացվում է վարույթ»,- հարցին՝ երբ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 1 միլիոն դրամով ճաշկերույթներ է կազմակերպում, այդտեղ կոռուպցիա տեսնո՞ւմ եք, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Իմ քայլը հիմնադրամը» ստուգելու որևէ կաշկանդվածություն չունի՞ Հակակոռուպցիոն կոմիտեն, Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Որևէ կաշկանդվածություն չունենք։ Եթե ունենանք տեղեկություններ հանցագործության վերաբերյալ, օպերատիվ հետախուզության գործիքների կիրառմամբ, համապատասխան հիմքերի դեպքում նաև վարույթ նախաձեռնող և քրեադատավարական օրենսդրության կարգով կիրականացվեն համապատասխան գործողություններ՝ այդ թվում նաև նախաքննություն։ Ես չեմ կարող հիմա հասկանալ, թե դուք ի՞նչ նկատի ունեք, ինչ դեպքի վերաբերյալ են հարցադրումները»։

Լրագրողները փաստեցին՝ երբ խոսքը ընդդիմադիր գործիչներին է վերաբերում, արագ գործերին ընթացք են տալիս, բայց, երբ օրինակ՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկեսուրն է տենդերը շահում, կամ այլ դեպքեր կան, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեն հապաղում է և հարցին ՝ սա չի՞ նշանակում, որ իր ղեկավարած կառույցը ևս քաղաքական է, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն այսպես պատասխանեց․ «Ուզում եմ նշել, որ մեկ ամիս է՝ զբաղեցնում եմ այս պաշտոնը․ չեմ տիրապետում, թե դուք ինչ նկատի ունեք։ Հնարավոր չէ մեկ ամսում տիրապետել հարյուրավոր վարույթների։ Ժամանակ է պետք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930