Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 հեռախոսահամարով. միջազգային փորձին ծանոթանալու համար Արմեն Մկրտչյանը Ֆինլանդիայում է

Ապրիլ 22,2025 15:20

Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով, ՆԳ նախարարությունում իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 հեռախոսահամարով։

Միջազգային լավագույն փորձին ծանոթանալու համար ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Ֆինլանդիայի Հանրապետությունում:

Այցի շրջանակում ՆԳՆ պատվիրակությունը այցելել էր Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի գործակալության Կեռավա քաղաքի կենտրոն, որտեղ ուսումնասիրվել են Գործակալության գործառույթնեը, գործունեության սկզբունքները, Կեռավա քաղաքում գործող Արտակարգ իրավիճակների արձագանքման 112 կենտրոնի գործունեությունը, զանգերի ուղղորդման կարգը, օպերատորների ստանդարտ օպերացիոն գործողությունները, տեխնիկական լուծումները, ծրագրային ապահովվածությունը, բնակչության ազդարարման համակարգը, կենտրոնի կոմից կազմակերպական-վերլուծական աշխատանքները, օպերատորների վերապատրաստման գործընթացը և ոլորտին վերաբերող այլ հարցեր։

Պատվիրակությունը մասնակցել է նաև Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգերի եվրոպական ասոցիացիայի (EENA) կազմակերպած ամենամյա համաժողովին և ցուցահանդեսին։ Համաժողովի ընթացքում քննարկվել են ահազանգերի ընդունման տեխնոլոգիական նորարարական լուծումներ, ուսումնասիրվել տարբեր երկրներում գործող ահազանգման ավտոմատացված տեղեկատվական համակարգերը։

Համաժողովի շրջանակներում ՆԳՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մի շարք մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ ESRI, SS8, FREQUENTIS, Motorola, որոնք մասնագիտացված են Արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտում կարողությունների զարգացման գործում։ Արդյունքում՝ մի շարք նորարական լուծումներ կկիրառվեն ՀՀ ներքին գործերի նախարարությունում նոր ձևավորվող միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման գործընթացում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930