Երեւանի ավագանու նիստն այսօր ընդհատվեց եւ քննարկվող օրակարգը չավարտվեց։ Օրակարգի երրորդ՝ զեկուցվող հարցը «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունն էր, որով առաջարկում էր կասեցնել տրանսպորտի թանկացման մասին որոշումը մինչեւ 2026 թվականի մարտի 1-ը՝ հնարավորություն ստեղծելով 2025 թվականի ուղեվարձի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը:
«Հերթական անգամ արձանագրվեց, որ Երևանը այս պահին ղեկավարում են երկչոտ և անպատասխանատու մարդիկ, որոնք հերթական անգամ իրենց իսկ հրավիրած նիստի կեսից ճողոպրեցին: Երևանցին այս ամեն ինչը տեսնում է, ֆիքսում է և Երևանի տրանսպորտային համակարգի վերաբերյալ մեր նախագծերը դարձել են ոսկոր իրենց կոկորդին: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե դահլիճում, թե փողոցում, թե դատարաններում, «Մայր Հայաստանի» ձեռքից «Քաղաքացիական պայմանագիրը» պրծում չի ունենալու և այսպես հատ-հատ ամեն հարցով, ամեն ուղղությունով պայքարելով, մենք իրենց տանելու ենք մինչև իրենց վերջնական անկումը և հեռացումը իշխանական լծակներից»,- հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
Իսկ բուն նախագծի մասին էլ հավելեց․ «Քանի որ տրանսպորտի սակագների վերաբերյալ ամենամեծ ելակետային արժեքը, թիվը ուղևորափոխադրումներին է վերաբերում, թե քանի ուղևոր է տեղափոխվում մեկ օրվա ընթացքում, մեկ ամսվա և նաև մեկ տարվա կտրվածքով, Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը տրանսպորտի թանկացման որոշման գործողությունը կասեցնելու մասին է: Թե այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում, թե նախորդ նիստերի ընթացքում, թե այս հարցի քննարկման ժամանակ իշխող կազմավորման վարքագիծը ամենամեծ անհարգալից վերաբերմունքն է երևանցու նկատմամբ, եթե իրենք ոչ մի բարդույթ չունեին, թվաբանությունը, վիճակագրությունը լսելու ոչ մի խնդիր չունեին, եթե իրենք չեն կոծկում, չեն պարտակում, ստվերի մասին խոսք չկա, իրենք պարտավոր էին գալ»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ