Լրահոս
Օրվա լրահոսը

«800 կգ թմրամիջոցը գտնվում է ԱԱԾ-ում, այն առկա է և չի ոչնչացվել»․ Քննչական կոմիտեի նախագահ

Ապրիլ 22,2025 16:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Թմրամիջոցը գտնվում է ԱԱԾ-ում, այն առկա է և չի ոչնչացվել»,-հարցին՝ ի՞նչ է եղել 800 կգ կոկաինը, որն առգրավվել է, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այսպես պատասխանեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հումոր արեց՝ պատասխանեք, պրծնենք, էլի։

Արթուր Պողոսյանն ասաց․ «Զարմանում եմ, որ տենց հարց է բարձրացվում, թե ինչու չի ոչնչացվել։ Օրենքով իրեղեն ապացույցը կարող է տնօրինել միայն դատարանը։ Այս փուլում քննիչը նույնիսկ իրեղեն ապացույցի տնօրինմամբ չի կարող զբաղվել։ Եթե գործը կարճվում է, քննիչը կարող է տնօրինել։ Բայց եթե գործը պիտի գնա, օրինակ, դատարան, դատարանը կարող է տնօրինել միայն իրեղեն ապացույցը»։

Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց․ «Ժողովուրդ ջան, որ ոչնչացվեր, գնար դատարան, ասեին՝ ալյուր էր դա, ո՞նց էինք ապացուցելու, որ ալյուր չէր։ Դա մնալու է մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930