Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ ՍԴ այս որոշումն առնվազն հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման. Գոհար Մելոյան

Ապրիլ 22,2025 17:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը

Հրապարակվեց Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1776 որոշման ամբողջական տարբերակը

Նախ՝ պետք է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի անդրադարձը վերացական հսկողության շրջանակներում է, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շատ այլ հակասահմանադրական տարրեր դեռ հնարավորություն ունեն բացահայտվելու անհատական գանգատների շրջանակներում:

Ինչ վերաբերում է արդեն հարուցված հայցերին՝ միանշանակ որոշ հայցեր անմիջապես պետք է մերժվեն, ՔԱՆԻ ՈՐ պրակտիկայում կան դեպքեր, երբ անձի նկատմամբ հարուցվել է ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթ, և վերջինս որպես պատասխանող է ներգրավված, ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ տվյալ անձը
🔺 ո՛չ պաշտոնատար անձ է եղել,
🔺ո՛չ էլ՝ որևէ քրեական գործով մեղադրյալ:

Արձանագրվում է, որ, ԵԹԵ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով անցնող անձը մեղադրվում էր, դիցուք՝ մի հանցանքի համար, որը ենթադրաբար կատարվել էր 2011 թվականին, ԱՊԱ դատախազությունը ՉԻ ԿԱՐՈՂ տվյալ անձից պահանջել պայմանական՝ 1996թ-ին ձեռք բերված գույք, որն անձի պաշտոնի զբաղեցումից առաջ է ձեռք բերվել, կամ առաջադրված մեղադրանքի հետ աղերս չունի:

Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարան այս որոշումն ԱՌՆՎԱԶՆ հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման, ըստ իս՝ մի շարք գործերով նաև հայցերի մերժման, սակայն սպասենք ձևավորվող իրավակիրառ պրակտիկային:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930