Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե զգամ, որ իմ հետագա աշխատանքն աննպատակահարմար է, նույնիսկ չեմ սպասի էդ sms-ին»․ Քննչական կոմիտեի նախագահ

Ապրիլ 22,2025 18:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Յուրաքանչյուրս պատրաստ ենք ծառայել մեր երկրին այնքան ժամանակ, քանի դեռ մեր կարիքը կլինի։ Ցանկացած պաշտոն ստանձնելիս պետք է նաև պատրաստ լինենք այդ պաշտոնը լքելու։ Անկախ ձևաչափից»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ օբյեկտի՞վ է, հարգալի՞ց է sms-ով ասել շնորհակալություն պաշտոնյային, նա պատասխանեց․ «Երկար տարիների ծառայության փորձ ունեմ, եթե ինքս իմ աշխատանքին վերաբերմունքով զգամ, որ իմ հետագա աշխատանքը աննպատակահարմար է, նույնիսկ չեմ սպասի էդ sms-ին»։

Լրագրողներն ասացին, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում այն մասին, որ ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ է տեղի ունեցել,  վիրավորանքներ, հայհոյանքներ էին հնչում Արթուր Հովհաննիսյանի կողմից, և խնդրեցին այս՝ հանցագործության մասին հաղորդումը հիմք ընդունեն, և Քննչական կոմիտեում խուլիգանության հատկանիշներով վարույթ նախաձեռնվի, Արթուր Պողոսյանն այսպես արձագանքեց․ «Ոնց հասկացա՝ դուք նախնական իրավական գնահատական տվել եք, հանցագործության վերաբերյալ հաղորդում տալիս եք։ Մի հանգամանք մատնանաշեմ՝ օրենքը հանցագործության մասին հաղորդման որոշակի վավերապայմաններ է նախատեսում․ պետք է լինեն պատշաճ, համապատասխան ռեկվիզիտներ։ Այս առումով հանցագործության մասին հաղորդումը պետք է լինի պատշաճ․ մամուլում զետեղված հրապարակումները իմպերատիվ պահանջ չէ, որ դառնա հանցագործության մասին հաղորդում։ Պետք է ուսումնասիրվեն Ձեր մատնանշած տեսագրությունները»։

Լրագրողները հիշեցրին՝ գազագողության դեպքով խնդիրը բարձրացրել են, բայց բանդիտները հասցրել են փախչել՝․ խոսքը նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի  և նրա որդու մասին է և հարցին՝ Դուք պատասխանատվություն կրո՞ւմ եք այն բանի համար, որ չկարողացաք բանդիտների փախուստը կանխել, Արթուր Պողոսյանը պատասխանեց․ «Դա այլ վարույթի մասին է խոսքը, գազագողության դեպք այդ վարույթով չկա։ Դա վերաբերում է, երբ տեսուչներին չէին թույլատրել մտնել ու ստուգում իրականացնել։ Ձեր մատնանշածը գազագողության հետ կապ չուներ։ Դա ավելի վաղ էր նախաձեռնվել։ Ունենք ևս երկու վարույթներ, որոնք նախաձեռնվել են օպերատիվ հետախուզության միջոցի արդյունքում: Պարզել ենք, որ որոշակի անձինք մինչև վարույթ նախաձեռնելը լքել էին ՀՀ սահմանը։ Այսինքն՝ մենք չէինք կարող կանխատեսել։ Մեր գործողությունները պետք է լինեն օրինական։ Քննիչը չի կարող առանց համապատասխան կարգավորման արգելել անձի ելքը ՀՀ-ից։ Երբ ունեցել ենք քրեական հետապնդման մասին որոշումները, բազմաթիվ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել։ Ունենք տնային կալանքի, կալանքի տակ գտնվող անձինք»։ Լրագրողները նշեցին՝ Նահապետ Գևորգյանը, նրա որդին փախել են և հարցրին՝ այսինքն՝ բանդիտները շուտ էինք փախե՞լ՝ մինչև վարույթ նախաձեռնելը, Արթուր Պողոսյանը պատասխանեց՝ միանշանակ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930