«Ես որևիցե տեսակի, որևիցե առումով, որևիցե անձից կաշկանդվածություն չունեմ։ Էս մեկ։ Ես չգիտեմ՝ ինչ գործի մասին է խոսքը»,-լրագրողները հիշեցրին, որ Քննչական կոմիտեի վարույթում գործ կա, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ունի վկայի կարգավիճակ և հարցրին՝ մինչև նիստերի մեկնարկը մոտեցել էր Ձեզ և մտերմիկ զրուցում ու Ձեզ համոզում էր, որ գործը կարճե՞ք, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
Նա վստահեցրեց․ «Մենք որևէ գործով, կոնկրետ քրեական վարույթով կամ առանձին վարույթների վերաբերյալ որևիցե տեսակի քննարկում չենք ունեցել և չենք ունենալու։ Ինչ քննարկում ունեցել ենք, եղել է հրապարակային․․․եթե անձը վկայի կարգավիճակ ունի, գիտեք՝ եթե անձը փաստացի կասկածում է, նոր օրենքով արգելվում է՝ որպես վկա հարցաքննել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ