Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով գումար հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը։ Ըստ որոշման՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՆԳՆ-ին հատկացվեց 49 մլն 013.0 հազար դրամ։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ «որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու հանգամանքով»։ Մարդասիրական օգնության շրջանակներում ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք եւ դեղորայք՝ ապահովելով անձանց սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը Թուրքիայի տարածքով՝ ցամաքային ճանապարհով Սիրիայի Արաբական Հանրապետություն էր ուղարկել մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները։ Կառավարությունը հայտնել էր, որ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետն այդ նպատակով բացվում է մարտի 21-31-ը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային