Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճի տեմպը դանդաղեց՝ փետրվարին կազմելով 1.5 տոկոս. ՀՀ տնտեսական զարգացման մասին Համաշխարհային բանկի ամփոփագիրը

Ապրիլ 23,2025 17:46

Հայաստանի տնտեսական զարգացման մասին Համաշխարհային բանկի ամփոփագիրը

Տնտեսական աճի տեմպը դանդաղեց՝ փետրվարին կազմելով 1.5 տոկոս (տ/տ)։

·         Փետրվարին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքերի բնականոն ընթացքը վերականգնվեց (տ/տ)։

·         Գնաճը բարձրացավ մինչև 3.3 տոկոս (տ/տ)՝ գերազանցելով գնաճի թիրախը։

·         Արտահանման ու ներմուծման ծավալները շարունակեցին կրճատվել՝ վերաարտահանման աստիճանական նվազմանը զուգընթաց։

·         Ֆինանսական ցուցանիշները կայուն մնացին։

·         Հունվար-փետրվար ամիսներին բյուջեում հավելուրդ գրանցվեց։

Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղեց՝ 2025 թ. փետրվարին կազմելով 1.5 տոկոս (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), նվազելով հունվարի 7.1 տոկոսից (տ/տ) (Պատկեր 1)։


2025  թ. առաջին երկու ամիսներին աճողական կտրվածքով աճի ցուցանիշը հասավ 4.1 տոկոսի (տ/տ)։ Փետրվարին տնտեսական ակտիվության նշանակալի անկումը պայմանավորված էր արդյունաբերության ճյուղի ծավալների կրճատմամբ (նվազումը 26.6 տոկոս, տ/տ)։ Նշվածը պայմանավորված էր   մշակող արդյունաբերության անկմամբ (նվազումը 33.3 տոկոս, տ/տ)՝ ալկոհոլային խմիչքների, գունավոր մետաղների և հանքահումքային արտադրանքի նվազման պատճառով (նվազումը 29.7 տոկոս, տ/տ)։ Տրանսպորտը և կապը ևս նվազել են համապատասխանաբար 5.1 (տ/տ) և 1.2 տոկոսով (տ/տ)։ Շինարարությունը և ծառայությունները շարունակել են երկնիշ տեմպով աճել՝ համապատասխանաբար 12.7 (տ/տ) և 12.1 տոկոսով (տ/տ)։ 2024 թ. 4-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազ էր նախկին եռամսյակների համաեմատ, սակայն գործազրկության տարեկան մակարդակը կազմեց 13.9 տոկոս, ավելի բարձր քան 2023 թ.-ին գրանցված 12.4  տոկոսր՝ պայմանավորված քաղաքներում և գյուղերում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց գործազրկության աճով։

Պահանջարկի կողմից՝ միջին իրական աշխատավարձերը 2025 թ.-ին բարձրացել են և զուտ դրամական փոխանցումներն աճի միտում են դրսևորել՝  նպաստելով սպառման աճին։  2025 թ. առաջին երկու ամիսներին միջին իրական աշխատավարձերը բարձրացան 2 տոկոսով (տ/տ), սպառման վրա սահմանափակ ազդեցությամբ։ Զուտ ոչ առևրտրային դրամական փոխանցումները հունվարին սկսեցին վերականգնվել՝ 2024 թ.-ին 35 տոկոսով (տ/տ) նվազելուց հետո։ Փետրվարին դրանք աճեցին 29 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ),  բոլոր աղբյուրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից (աճը 34.9 տոկոս, ա/ա) և այլ երկրներից (ավելի քան եռապատիկ աճ) աճի հաշվին (Պատկեր 2)։

2025 թ.-ի մարտին գնաճը բարձրացավ մինչև 3.3 տոկոս (տ/տ)՝ գերազանցելով գնաճի 3 տոկոսի թիրախը (Պատկեր 3)։ 2023 թ. ապրիլից ի վեր սա տ/տ ամենաբարձր տեմպն էր և հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների 5.4 տոկոս (տ/տ) աճով։ 2025 թ. մարտի 18-ին ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս թողնել։

Արտահանման և ներմուծման ծավալների էական կրճատումը 2025 թ. փետրվարին շարունակվեց՝  պայմանավորված բազային բարձր ազդեցությամբ (Պատկեր 4)։ Փետրվարին արտահանման և ներմուծման ծավալների նվազումը կազմեց համապատասխանաբար 67.7(տ/տ) և 46 տոկոս (տ/տ)։ Ինչպես նախորդ ամիսներն, անկումը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման ծավալների կրճատմամբ (նվազումը 88 տոկոս, տ/տ)։ Կրճատվեցին նաև հանքանյութերի արտահանման ծավալները՝ պայմանավորված 45 և 93 տոկոսներով (տ/տ) համապատասխանաբար   պղնձի և ոսկու արտահանման ծավալների անկմամբ, պայմանավորված հանքավայրերի շահագործման հետ կապված շարունակական մարտահրավերներով: Նվազել է նաև մյուս ապրանքատեսակների արտահանումը, թեև ավելացել է գյուղատնտեսական արտադրանքի  (աճը 90 տոկոս, տ/տ), պատրաստի սննդի արտադրանքի (աճը 42 տոկոս, տ/տ) և մեքենա-սարքավորումների (աճը 22 տոկոս, տ/տ) արտահանումը։ Աճողական կտրվածքով հունվար-փետրվար ամիսներին արտահանումը և ներմուծումը նվազեցին համապատասխանաբար 59.7 (տ/տ) և 45.8 տոկոսով (տ/տ), ընդ որում առևտրային դեֆիցիտը ընդլայնվեց 10.8 տոկոսով (տ/տ)։ Ժամանակահատվածի ընթացքում ընդհանուր արտահանման 44 տոկոսն ուղղվել է Ռուսաստան, 22 տոկոսը՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, 7 տոկոսը՝ ԵՄ երկրներ և 0.6 տոկոսը՝ ԱՄՆ։

2025 թ. մարտին ՀՀ դրամը հիմնականում կայուն էր ԱՄՆ դոլարի նկատմամբ, սակայն արժեզրկվեց ռուսական ռուբլու նկատմամբ։ Մարտի վերջին ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց 1.3 տոկոսով, իսկ ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվեց 24.4 տոկոսով՝ 2024 թ. դեկտեմբերի վերջի համեմատ։ 2025 թ. մարտին միջազգային պահուստներն աճեցին մինչև 3.9 միլիարդ ԱՄՆ դոլար, որը համարժեք է ներմուծման 2.9 ամսվա ծածկույթի։

2025 թ. փետրվարին առևտրային բանկերի ավանդներն աճեցին 1 տոկոսով (ա/ա),  իսկ վարկերը նվազեցին 0.1 տոկոսով (ա/ա)։ Երկուսն էլ ՀՀ դրամով արտահայտված միջոցների հաշվին էին։ Փոխարժեքով ճշտված ավանդները փետրվարին աճեցին 14 տոկոսով (տ/տ), վարկերը՝ 26.2 տոկոսով (տ/տ) (Պատկեր 5)։ Ֆինանսական կայուն ցուցանիշները  պահպանվեցին, ընդ որում կապիտալի համարժեքության ցուցանիշը (CAR) կազմեց 20 տոկոս։ Չաշխատող վարկերի ցուցանիշը (NPL) մարտին բարձրացավ մինչև 1.5 տոկոս՝ հունվարի 1.2 տոկոսի համեմատ, եկատմաբերությունն ըստ ակտիվների փետրվարի 4.3 տոկոսից նվազեց մինչև 2.9 տոկոս։

2025 թ. փետրվարին Հայաստանում գրանցվեց բյուջեի 28.5 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդ՝ հունվարի 100 միլիարդ ՀՀ դրամի հավելուրդից հետո։ Սա հանգեցրեց բյուջեի 71.6 միլիարդ դրամի աճողական հավելուրդի (մոտավորապես ՀՆԱ-ի  0.7 տոկոսը) (Պատկեր 6)։ Փետրվարին անվանական արտահայտությամբ հարկային եկամուտների աճը (հիփոթեքին առնչվող եկամտային հարկը ներառյալ) 11 տոկոս էր (տ/տ), հիմնականում պայմանավորված ԱԱՀ-ի 15.4 տոկոս աճով և 8.5 տոկոսով ավելի եկամտային հարկով։ Փետրվարին ընդհանուր ծախսերը նվազեցին 10.7 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պայմանավորված կապիտալ ծախսերի 36.7 տոկոսով (տ/տ) նվազմամբ (հիմնականում պաշտպանությանն ուղղված)։  Աճողական կապիտալ ծախսերը փետրվարի վերջին հասան ՀՆԱ-ի 0.4 տոկոսին՝ կազմելով 2025 թ. կապիտալ ծախսերի հավակնոտ ծրագրի շուրջ 20 տոկոսը։

Պատկեր 1. Տնտեսական ակտիվության տեմպը դանդաղեց՝ 2025 թ փետրվարին կազմելով  1.5 տոկոս (տ/տ) Պատկեր 2.  Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների բնականոն ընթացքը 2025 թ փետրվարին վերականգնվեց
(Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշ, տ/տ փոփոխություն, %) (հազար ԱՄՆ դոլար)
Աղբյուրը՝  Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե Աղբյուրը՝  ՀՀ ԿԲ
Պատկեր 3. Գնաճը մարտին բարձրացավ մինչև 3.3 տոկոս Պատկեր 4. Թանկարժեք քարերի արտահանման ցուցանիշը փետրվարին իջավ (տ/տ)՝ պայմանավորված վերաարտահանման աստիճանական  նվազմամբ
(ՍԳԻ գնաճ, տ/տ փոփոխություն, %) (միլիարդ ԱՄՆ դոլար)
Աղբյուրը՝  ՀՀ ԿԲ  

Աղբյուրը՝  Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե

 

Պատկեր 5.  Բանկային ավանդների ու վարկերի երկնիշ աճը 2025 թ փետրվարին պահպանվեց Պատկեր 6.  Բյուջեում 2025 թ հունվարփետրվարին հավելուրդ գրանցվեց
(տոկոս, տ/տ, փոխարժեքով ճշտված) (միլիարդ ՀՀ դրամ)
Աղբյուրը՝  ՀՀ ԿԲ Աղբյուրը՝  Ֆինանսների նախարարություն

Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930