Լրահոս
Օրվա լրահոսը

Մարսելի համազգային դպրոցի, Փարիզի «Սուրբ Մեսրոպ» Արաբյան դպրոցի և դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլ 23,2025 18:50

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի,  Փարիզի «Սուրբ Մեսրոպ» Արաբյան դպրոցի և դպրոցասեր միության վարժարանի աշակերտներին՝ ուղեկցությամբ ազգային բարերար տիար Սարգիս Պետոյանի:

Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց ձևավորված գեղեցիկ ավանդույթի առիթով, որի շնորհիվ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին Ֆրանսիայում գործող հայկական վարժարանների սաները ամեն տարի այցելում են Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Նորին Սրբությունը կարևորեց նմանօրինակ այցելությունները հայրենիք,  որոնք հնարավորություն են ընձեռում պատանի հայորդիներին հաղորդ դառնալու հայրենի իրականությանը, ծանոթանալու հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին՝ զորացնելով իրենց հավատն ու ազգային ինքնությունը:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հորդորեց պատանիներին ջանասիրությամբ շարունակել ուսումը և ձեռք բերած գիտելիքներով, իբրև ազգի արժանավոր զավակներ, օգտակարություն բերել հայ ժողովրդին ու հայրենիքին։

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց բարերարին, վարժարանների տնօրեններին, ուսուցչական անձնակազմին և հոգաբարձուներին՝ Հայաստան և Մայր Աթոռ այցելությունների կազմակերպման համար:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ֆրանսահայ աշակերտներին:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930