Իշխանությանն անվստահություն հայտնելու հարցը «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը համարում է օրակարգային հարց։ Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՅԴ-ի երիտասարդական կառույցի կազմակերպած ջահերով երթից առաջ, լրագրողների հետ զրույցում սրբազանն ասաց․ «Փողոցը եւ խորհրդարանը միասին պետք է գործեն․ եւ կգործեն»։
Նա տեղեկացրեց, որ վերջին տվյալներով, մոտ 18 հազար ստորագրություն է հավաքվել՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնող եւ մանրամասնեց, որ այդ ամենը իրավական գործընթացի չի կարող վերածվել, դա պարզապես հնարավորություն է՝ տրված մարդկանց, սոցիալական ցանցերից դուրս գալու եւ փողոցում իրենց կամքն արտահայտելու։
Սփյուռքի պառակտումն էլ սրբազանը համարում է գործող իշխանության բերած աղետներից մեկը, իսկ Սփյուռքի ներկայիս լոյալ վիճակը, այդ թվում նաեւ Ցեղասպանության հարցի ուրացման հարցում, համարում է ստեղծված իրավիճակի հայելային արտահայտությունը։
Հարցին՝ հաղթանակի համար իրեն նախկին նախագահներից որեւէ մեկի ստվերը խանգարե՞լ է, քանի որ Շիրակի թեմի առաջնորդը նման ակնարկներ էր անում, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Ինձ ոչ մեկի ստվերը եւ ոչ մեկ էլ չի կարող խանգարել։ Եթե զգամ, որ ինձ որեւէ մեկը խանգարում է՝ ես մի կողմ կքաշվեմ։ Հիմա ես մի կողմ չեմ քաշվում»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ