Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԱՄՆ դատարանի որոշման՝ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի «Ամերիկայի ձայն»-ը փակելու քայլերը

Ապրիլ 23,2025 23:15

«Ազատություն». Վաշինգտոնի դաշնային դատավորը հրահանգել է Թրամփի վարչակազմին գործադրել «բոլոր ողջամիտ ջանքերը»՝ վերականգնելու «Ամերիկայի ձայն»-ի աշխատակիցներին, ովքեր հեռացվել են կամ հարկադիր պարապուրդի ուղարկվել, ինչպես նաև շարունակել ԱՄՆ Գլոբալ մեդիայի երկու այլ լրատվամիջոցների՝ «Ազատ Ասիայի» (Free Asia)և Մերձավոր Արևելքի հեռարձակման (MBN) ֆինանսավորումը: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ վարչակազմը պետք է դադարեցնի «Ամերիկայի ձայն»-ը փակելու քայլերը:

Նախագահ Թրամփը մարտի կեսերին ԱՄՆ Գլոբալ ԶԼՄ-ների գործակալության (USAGM) կրճատման մասին հրամանագիր ստորագրեց, ինչից հետո գործակալության ժամանակավոր ղեկավարությունը սկսեց Կոնգրեսի կողմից USAGM-ի միջոցով ֆինանսավորվող լրատվամիջոցների գործունեությունը, այդ թվում՝ «Ամերիկայի ձայն»-ը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը դադարեցնելու գործողություններ: Արդյունքում, «Ամերիկայի ձայն»-ի ավելի քան 1000 աշխատակիցներ ուղարկվել էին վարչական արձակուրդի, կամ կրճատվել, հեռարձակումները դադարեցվել էին՝ առաջին անգամ 1942 թվականի հիմնադրումից ի վեր:

USAGM-ը դեռևս չի արձագանքել դատարանի որոշմանը։

«Ազատությունն» էլ է դատական հայց ներկայացրել գործակալության դեմ, այն քննվում է նույն դատավորի կողմից, բայց՝ դիտարկվում է առանձին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930