«Դա մեր արտասահմանյան դիվանագիտական հաստատությունների ամենօրյա աշխատանքի մի մասն է», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսի` ընդդիմադիր «Մայր Հայաստան» գրասենյակ այցին:
«Ռուս դիվանագետները շփվում են տվյալ երկրի քաղաքական ուժերի ողջ սպեկտրի ներկայացուցիչների հետ։ Սա արվում է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խթանելու համար»։
Մեծ հաղթանակի տոնակատարության նախօրեին Իգոր Տիտովը Գյումրիի ավագանու բոլոր քաղաքական ուժերի ղեկավարությանը հրավիրել է մասնակցելու գլխավոր հյուպատոսությունում կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։