Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. «Օկուպացված Արցախում Ստեփանակերտի առաջին անվանափոխված փողոցներից մեկը կոչվում է Էնվեր փաշայի փողոց, իսկ ինքնախաբեությունը, որ հիմա Թուրքիան այլ կերպ է մտածում, կրկնակի դատապարտելի է»

Ապրիլ 24,2025 22:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վերաիմաստավորելով ցեղասպանությունը 21-րդ դարում» խորագրով այսօրվա պանելային քննարկմանը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մինչեւ հիմնական ասելիքին անցնելը տեսական մի խնդիր ֆիքսեց, թե արդյո՞ք, այսօրվա Թուրքիայում ցեղասպան մտածողությունը շարունակում է մնալ որպես պետական քաղաքականություն: «Եվ որպեսզի վերաիմաստավորենք ցեղասպանությունը, նախ եւ առաջ պետք է ճանաչենք իրականությունը, ճանաչենք այն օբյեկտիվ իրողությունը, որ կա Թուրքիայում: Եվ պետք է ֆիքսենք, որ ցեղասպան մտածողությունը ըստ էության շարունակվում է գաղափարական, կադրային եւ սիմվոլիկ առումներով:

Պարոն Թաներ Աքչամը շատ լավ ներկայացրել է իր աշխատություններում, որ երիտթուրքական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ դարձան Թուրքիայի Հանրապետության հիմնադիրներ եւ ղեկավարներ երկար տասնամյակներ: Մինչեւ 1960 թվականը Թուրքիայի առաջին երեք նախագահները երիտթուրքական էին, հետեւաբար այդ մտածողության կրողներ էին: Եվ ամենակարեւոր մի հանգամանք, որ պետությունը, օրինակ, 1926 թվականի Թուրքիայի կառավարության որոշմամբ հերոսացրեց կամ ազգային նահատակի կոչում տվեց գրեթե բոլոր ոճրագործներին, որոնք Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներն էին: Նրանց անուններով սկսեցին կոչվել դպրոցներ, փողոցներ, պուրակներ: Եվ այդ ամբողջ գործընթացը շարունակվեց ու հասավ 21-րդ դար:

Եվ որպեսզի այսօրվա մեր իրողությունների հետ կապենք, այս նույն մտածողությունը մի փոքր այլափոխված տեղ գտավ Ադրբեջանի քաղաքականության մեջ, Ադրբեջանի կրթական համակարգում: Եվ նույն զուգադիպությամբ նոր հերոսները Ադրբեջանի այսօրվա հերոսներն են: Կոնկրետ օրինակը Արցախի օկուպացիայից հետո եւ Արցախի օկուպացիան ընթանում էր Էնվեր փաշայի ոգեկոչման ներքո: Հիշենք Էրդողանի ելույթը 2020 թվականին Բաքվում: Խոսելով Արցախի օկուպացիայի մասին՝ նա ուղղակի ասաց. «Այսօր Էնվեր փաշայի հոգին փառավորվեց»: 2020 թվականին Թուրքիան շարունակում է գլխավոր հերոս ընկալել Էնվերին, Թալեաթին եւ մյուսներին: Եվ այսօր էլ օկուպացված Արցախում Ստեփանակերտի առաջին անվանափոխված փողոցներից մեկը կոչվում է Էնվեր փաշայի փողոց:

Այս իրողությունը պետք է նկատել, հասկանալ ու ըստ այդմ վերարժեվորել՝ կա՞ արդյոք ցեղասպանության մտածողության դադար, թե դա շարունակվում է: Ընդ որում, շարունակվում է ինդուստրիալ մակարդակով՝ կրթական համակարգում, պետական գաղափարախոսության, հռետորաբանության մեջ: Եվ մինչեւ այս ամենը չտեսնենք եւ չդադարեցնենք ինքնախաբեությունը, որ հիմա Թուրքիան այլ կերպ է մտածում, պրոցեսները, որոնք տեղի են ունենում, դրանք միգուցե օգնեն ավելի խաղաղ տարածաշրջան ստեղծելու, դրանք կրկնակի դատապարտելի են, որովհետեւ մեր հասարակությանը գցում են անտեղյակության եւ դրանով նաեւ՝ անպաշտպանվածության ծիրը, ինչը անթույլատրելի է»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930