Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմության մեջ առաջին անգամ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականները մեկ առաջնության ընթացքում լավագույնն են ճանաչվել»

Ապրիլ 25,2025 18:08

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր կայացել է Մոլդովայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած ծանրորդների պարգևատրման արարողությունը, որն իրականացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել էին Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ:

President of the Weightlifting Federation of Armenia, Arayik Harutyunyan, handed awards to the members of the national weightlifting team in celebration of their victory at the European Championships at the State Institute of Physical Culture of Yerevan, Armenia

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մեդալակիր մարզիկները, մարզիչներն ու բժշկական անձնակազմի անդամները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է գրանցած արդյունքների կապակցությամբ:

«Պատմության մեջ առաջին անգամ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականները մեկ առաջնության ընթացքում լավագույնն են ճանաչվել: Բազմաթիվ անելիքներ ունենք հատկապես Երևանում կայանալիք աշխարհի 2027 թվականի առաջնությանն ու Լոս Անջելեսում 2028 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով հավաքականի գլխավոր մարզիչներին, մարզիկների անհատական մարզիչներին, բժիշկներին:

Մեդալակիր մարզիկներին ու մարզիչներին շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: ԿԳՄՍ նախարարը շեշտել է նաև նմանօրինակ միջոցառումը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կազմակերպելու փաստը:

«Պատիվ է հյուրընկալել միջազգային հարթակներում մեր երկրի պատիվը բարձր պահած մարզիկներին: Ձեր հաղթանակները շատ ոգևորող են: Վստահ եմ՝ համատեղ աշխատանքի միջոցով կյանքի կկոչվեն բոլոր այն նպատակները, որոնք դրված են ֆեդերացիայի առջև՝ մարզաձևի զարգացման ու բարձր արդյունքների գրանցման տեսանկյունից»,- ասել է Հասմիկ Ավագյանը՝ շեշտելով, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում ընդհանրապես բարձր նվաճումների և, հատկապես, հենակետային մարզաձևերի խրախուսմանը:

Հասմիկ Ավագյանի խոսքով՝ ծանրամարտը մեր երկրում ավանդույթներ ունեցող մարզաձևերից է, և վերջինիս զարգացումը պետության մշտական ուշադրության կենտրոնում է:

President of the Weightlifting Federation of Armenia, Arayik Harutyunyan, handed awards to the members of the national weightlifting team in celebration of their victory at the European Championships at the State Institute of Physical Culture of Yerevan, Armenia

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շնորհակալություն են հայտնել շնորհավորանքների համար: Գերծանր քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակված Վարազդատ Լալայանը խոստովանել է՝ չեմպիոնությունը սպասված էր. «Շատ ուրախ եմ, որ կարողացա պահպանել չեմպիոնությունս: Եվրոպայում մրցակցությունը փոքր-ինչ թույլ է: Այս տարվա կարևոր նպատակներից մեկն աշխարհի առաջնությունն է: Պետք է բոլոր ուժերս ներդնեմ՝ այնտեղ ևս հաջողության հասնելու համար»:

Պետության կողմից տրամադրվող աջակցությունից բացի՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ևս խրախուսել է մարզիկներին ու մարզիչներին իրենց կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Եվրոպայի առաջնության մեդալակիրներին` Վարազդատ Լալայանին, Գարիկ Կարապետյանին, Գոռ Սահակյանին, Ռաֆիկ Հարությունյանին, Աննա Ամրոյանին, Լիանա Գյուրջյանին, Ալեքսանդրա Գրիգորյանին, Գառնիկ Չոլակյանին, Միլենա Խաչատրյանին, Տաթև Հակոբյանին:  Պարգևատրվել են նաև Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մարզիչ Հակոբ Փիլոսյանը, կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, մարզիչ Տարոն Թովմասյանը, թիմի բժիշկ Դավիթ Մոսինյանն ու թիմի մերսող Ռոզա Հովհաննիսյանը:

Ֆեդերացիայի նախագահն ազգային մրցավարի կոչումներ է հանձնել նաև Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին ու Գառնիկ Աբրահամյանին:

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930