Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Վարչապետին դիմավորել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:
Կարդացեք նաև
Կատարվել է մոմավառություն, վարչապետը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ:
Հայկական պատվիրակությանը հրավիրել է աղոթքի ու հետո հավելել. «Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ և առաջնորդ՝ մեր երկիրը դեպի Եվրամիություն իր քայլերն անի… Որովհետև մեր քրիստոնեությունը եկել է իրականության մեջ արևմուտքից՝ Տրդատ թագավորը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, և համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում եմ այստեղ, մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է: Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես Մերձբալթյան երկրների պես, դիցուք՝ Էստոնիայի, կարողանա խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ, գեղեցիկ ապագա ապահովել: Թող Տերն օրհնի Հայաստանը, ողջ ավագանին, Ձեզ: Բարի եկաք»: