Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային անվտանգություն ֆորումում Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և դրա բազմազանեցման կարևորությանը

Ապրիլ 28,2025 15:04

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին:

Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա. Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղություն հաստատելուն։

ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և դրա բազմազանեցման կարևորությանը:

ՀՀ Անվտանգության խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930