Լրահոս
Օրվա լրահոսը

Չէինք կարողանում բերման ենթարկել, բռնվել էր գազելից․ ոստիկանը՝ Լեւոն Քոչարյանի մասին

Ապրիլ 28,2025 16:42

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։

Վերջին նիստերի ընթացքում հարցաքննվում է տուժող ներկայացած պետանվտանգության գումարտակի տուժած աշխատակից Վարդան Հովհաննիսյանը։ Նա հարցերին չէր կարողանում հստակ պատասխանել եւ ասում էր, որ Լեւոն Քոչարյանին չեն կարողացել բերման ենթարկել, որովհետեւ նա բռնվել է գազելից։ Նաեւ նշեց, որ իրենք մարդկանց բերման էին ենթարկում, քանի որ փակել էին ճանապարհը, իսկ իրենք ուզում էին բացել այն։ Փաստաբաններ Արամ Վարդեւանյանը եւ Էրիկ Ալեքսանյան նկատեցին, որ հանրային մեղադրողը քանիցս տուժած ոստիկանին ուղղորդող, կրկնվող հարցեր տվեց, որոնց մեջ նաեւ պատասխաններն են։

Մանրամասն տեսանյութում․

Կարճատեւ ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվեց։ Լեւոն Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ նրա նկատմամբ կատարվածը քաղաքական հետապնդում է։

Հիշենենք, որ Լեւոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, մինչդեռ տեսախցիկները ֆիքսել են, որ այն մեքենայում, որով նրան բերման են ենթարկել, հենց նրան են ոստիկանները հարվածել։

Մանրամասն տեսանյութում․

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930