Լրահոս
Օրվա լրահոսը

Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք. Ռոբերտ Քոչարյան

Ապրիլ 29,2025 09:00

«Վերջերս նաև շատ էին խոսում դրա մասին, 19 թ․-ին եղել է շատ հետաքրքիր առաջարկ, որը պետք էր ընդունել։ Ուղղակի, մերժվեց, նույնիսկ հայկական կողմը չի էլ բանակցել։ Ուղղակի արհամարհել են, չենք հասկանում՝ էս ի՞նչ եք ասում։ Դրանից հետո նաև համանախագահողների մոտ հարց առաջացավ, որ հայկական կողմն ընդհանրապես պատրաստ չի որևէ կոնստրուկտիվ բանակցային գործընթացում մասնակցել։  Ես սա շատ վատ բան էր»,- «Հայկական Համալսարանի» ունկնդիրների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա նաեւ նշեց. «Հիշո՞ւմ եք, պատերազմի ժամանակ ասում էր՝ եթե հոկտեմբերի 18- 19-ին ես առաջարկը ընդունեի, ինձ դավաճան կասեին։ Պատերազմը կանգնում էր։ Հայաստանի վարչապետը ասում է, եթե ես դա ընդունեի, ինձ կասեին դավաճան։ Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք։ Միևնույն է՝ ասում են դավաճան, ասում են, չէ՞, որովհետև արդյունքներն այդպիսին են։ Լա՞վ չէր, այն ժամանակ ասեին դավաճան, բայց այս վիճակը մենք չէինք ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930