Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը համակարգված, պլանավորած բնույթ ուներ. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 29,2025 12:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը համակարգված, պլանավորած բնույթ ուներ, որում ակնհայտորեն ներգրաված էին ադրբեջանական մի քանի կառույցների ներկայացուցիչներ:

Ավելին, ի սկզբանե մտավախություն ունենալով, որ նախաձեռնողականությունը լինելու է հայկական կողմում, ադրբեջանցիներն իրենց պատվիրակությունը վերջին պահի համալրեցին դեսպանատան խորհրդականով, հեռախոսով նկարող «կամավորականով» և ողջ գործողությունները լուռ համակարգով ուժայինով:

Սակայն այն, ինչ կարող էին անել ադրբեջանցիները՝ տեղից անհույս ճիչ արձակելն էր, սակայն դա էլ ոչ մի նպատակի չծառայեց:

Ե´վ Էդուարդ Շարմազանովը, և´ Իվետա Տոնոյանը` յուրաքանչյուրն իր մասով, հստակ, փաստարկված, հավասարակշռված ոչ միայն հակադարձեցին ադրբեջանցի բանախոսին, այլ նախաձեռնությունն ամբողջությամբ խլեցին:

Շարմազանովն՝ օգտվելով ստեղծված իրավիճակի առանձնահատկությունից, մի քանի տասնյակ միջազգային պատվիրակների ներկայացրեց Արցախի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի, հայկական կողմի առաջնահերթությունների, Ադրբեջանի իրականացրած ապակառուցողական քաղաքականության, ագրեսիայի և պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրման մասին:
Այնպես չէ, որ Շարմազանովն առաջին անգամ է այսպիսի ելույթ ունենում կամ ադրբեջանցի պատվիրակին իր տեղը ցույց տալիս:

Սակայն Հայաստանի իշխանության` ազգային և պետական շահերից նահանջ կատարելու և հանձնվողականության ֆոնին, այս քայլն առավել առանձնահատուկ նշանակություն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930