Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոյի վագոնները վնասած օտարերկրյա քաղաքացիները ազատազրկվեցին 3 ամսով, նաև տուգանվեցին 1,5 միլիոն դրամով

Ապրիլ 29,2025 20:22

ՌԴ և լիտվացի քաղաքացիները, ովքեր ամիսներ առաջ մետրոպոլիտենում վնասել էին մետրոյի վագոնները, կազատազրկվեն երեք ամսով և 1,5 միլիոն դրամ տուգանք կվճարեն` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով. այսօր դատարանը նման որոշում կայացրեց։   Պատիժը կրելուց հետո ՌԴ և Լիտվիայի քաղաքացիները կվտարվեն Հայաստանից։ Ավելին, նրանց մուտքը ՀՀ` 10 տարով արգելված կլինի։

Այսօր  Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթացավ մետրոյի վագոնները ներկած օտարերկրացիների գործով դատական նիստը։

Այլ մանրամասները` տեսանյութում

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները: Պարզվել է կատարողների ինքնությունը։ Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930