Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է տարածել. որեւէ ակտ չի կայացվել ի վնաս հայ պատանդների. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»

Ապրիլ 30,2025 10:43

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն օրերս հայտարարություն էր տարածել, թե ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ, որոնք վերաբերում էին Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների պահման պայմաններին ու վերաբերմունքին:

Միջազգային իրավունքի մասնագետ, հայ գերիների հարցերով զբաղվող Սիրանուշ Սահակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է տարածել` որեւէ ակտ չի կայացվել ի վնաս Հայաստանի․ «Ընդ որում, խոսքը վերաբերում է թե՛ վերջնական, եւ թե՛ միջանկյալ ակտերին։ Միջանկյալ ակտերը հայցի ապահովման միջոցներին վերաբերող որոշումներն են, եւ մենք նախորդ պրոցեսում տեսանք, որ դրանք նախորդում են լսումներին։ Լսումներից հետո դատարանը որոշում է կայացրել: Այս պարագայում մենք ականատես ենք լինում, որ լսումներ չեն եղել, ուստի նոր որոշման մերժում կամ բավարարում չէինք կարող ակնկալել։ Այլ է հարցը, որ արդարադատության միջազգային դատարանը կիրառել է որոշակի ծավալի հայցի ապահովման միջոցներ, այդ թվում՝ իր պաշտպանության ներքո վերցնելով Ադրբեջանում գտնվող հայ պատանդների ֆիզիկական անձեռնմխելիությունը, եւ Ադրբեջանը, ըստ էության, խախտել է այդ միջոցը․ դեռեւս մարտ ամսին դատավարությունից բերված լուսանկարները բացահայտեցին խոշտանգման ակնհայտ հետքեր, եւ սա կարող էր արդարացվել լրացուցիչ միջոցների կիրառմամբ, եւ այս պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը դատարանին տեղեկատվություն է տրամադրել, որ այս անձինք խոշտանգվում են, եւ, որպես հնարավորություն, առաջարկվել է քննարկման առարկա դարձնել նոր հայցի ապահովման միջոց, որը կապահովի այդ անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը։ Դատարանը նպատակահարմար չի համարել նոր հայցի ապահովման միջոցի կիրառումն այն պարզ պատճառաբանությամբ, որ արդեն կիրառված է, ուստի հարցը կարող է քննարկվել այդ տիրույթում` արդյոք միջոցները պահպանվո՞ւմ են, թե՞ խախտվում»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930