Լրահոս
Օրվա լրահոսը

Հանիրավի գումարների պահանջը կոչվում է թալան. զեղծարարություններից տուժած քաղաքացիները կրկին փողոց են դուրս եկել

Ապրիլ 30,2025 11:17

Ֆինանսական զեղծարարություններից տուժած քաղաքացիներն այսօր կրկին բողոքի ցույցի են դուրս եկել՝ այս անգամ Կենտրոնական բանկի դիմաց:

«Քաղաքացիներ ունենք, որոնց անուններով զեղծարարները 12 միլիոն դրամի, 53.000 դոլարի չափով վարկեր են ձեւակերպել: Որոշ բանկերի կողմից ընդհանրապես արձագանք չունենք: Այն համաձայնությունը, որ ունեինք Կենտրոնական բանկի պաշտոնյաների հետ, որ խնդիրը պետք է լուծվի, վարկային պահանջները չեղարկվեն քաղաքացիների նկատմամբ, այդ առաջարկը եւս չպահպանվեց: ԱյԴի բանկը երկրորդ ծուղակն է պատրաստում քաղաքացիների համար: Մեր ձեռքի տակ ունենք վարկային պայմանագրի նմուշ, ըստ որի՝ քաղաքացիներին առաջարկվում է երկու տարով չեղարկել վարկային պարտավորությունները, ապա 24% -ից իջեցնել 12% ու վճարել ինչ-որ գրաֆիկով: Դրանից էլ ենք հրաժարվել, հետո առաջարկվել է եւս մի պայմանագիր, որով առաջարկում են վարկը չեղարկել հինգ տարի ժամկետով, 5 տարի անց վճարել 12%-ով: Եթե քաղաքացիները ներկա պահին չունեն վարկային պայմանագիր բանկի հետ կնքած, ինչո՞ւ պետք է այսպիսի գայթակղիչ թվացող առաջարկներով քաղաքացիներին բերեն այն հարթակ, որ ունենան վարկային պայմանագիր: Քաղաքացիները ուղղակի հրաժարվել են այդ առաջարկներից»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Հանրային վերահսկողություն» հ/կ ղեկավար Մհեր Կարագյոզյանը:

Ըստ նրա` քաղաքացիներից հանիրավի գումարների պահանջը կոչվում է թալան:

Նա նաեւ ասաց, որ հանդիպում են պահանջում ԿԲ իրավասու պաշտոնյաների հետ, բայց ոչ պատերի տակ. հանդիպում միայն ու միայն լրատվամիջոցների ներկայությամբ: Կարագյոզյանի խոսքով՝ չեն գնալու նրանց աշխատասենյակներ՝ լսելու նրանց ապօրինի առաջարկները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930