Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։ Արցախում զորակոչային տարիքի երիտասարդների տարեկան թիվը հազարին մոտ էր։
Այսինքն, ստացվում է, որ Հայաստանում ամեն տարի Արցախի զորակոչային պոտենցիալից երկու անգամ շատ մարդ հրաժարվում է քաղաքացիությունից` բանակում չծառայելու համար։ Ու այս իրավիճակում բազմաթիվ մարդիկ թիրախավորում են փախստականներին` պնդելով, որ շատերը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար չեն ուզում նոր անձնագրեր ստանալ։ Անում են այսպիսի պնդումներ` անտեսելով այն հանգամանքը, որ պետությունն է զրկել նրանց քաղաքացիությունից 2023-ի հոկտեմբերին։
Այսինքն, ամեն տարի Արցախի զորակոչային պոտենցիալը կրկնակի գերազանցող մարդ պրոակտիվ քայլ է ձեռնարկում ծառայությունից խուսափելու համար, բայց բոլորը մտահոգված են, թե ինչու փախստականները պրոակտիվ քայլեր չեն ձեռնարկում ծառայելու համար։ Ապշեցուցիչ երկերեսանիություն։
Կարդացեք նաև