Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումները

Ապրիլ 30,2025 12:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստ են քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները վերոնշյալ ոլորտներում:

Երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի թվայնացումը, որը ներկայումս նախարարության առաջնահերթություններից մեկն է: Կողմերը քննարկել են նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ոլորտում համագործակցության հնարավորությունը:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930