Լրահոս
Օրվա լրահոսը

«Համընդհանուր հայտարարագրման ներդրման շնորհիվ գեներացվել է 1 մլրդ դրամ լրացուցիչ հարկ»․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 30,2025 12:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համընդհանուր հայտարարագրման ներդրման շնորհիվ գեներացվել է 1 մլրդ դրամ լրացուցիչ հարկ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այս պահին սոցիալական կրեդիտների տեսքով ավելի շատ գումար է վերադարձվել, քան լրացուցիչ հավաքագրված հարկերն են։

«Երկուշաբթի օրվա դրությամբ ՀՀ 37 737 քաղաքացիներ համընդհանուր հայտարարագրման համակարգով հայտարարագիր են ներկայացրել։ Նրանցից 17 հազարը պետք է ստանա սոցիալական կրեդիտ, 11 271-ն արդեն ստացել են սոցիալական կրեդիտները։ և, ընդհանուր առմամբ, քաղաքացիները պետական բյուջեից ստացել են 1 մլրդ 482 մլն դրամ։ Այսինքն՝ համարյա 1,5 մլրդ դրամ քաղաքացիներն արդեն հետ են ստացել»,- ասաց նա։

«Մենք շարունակում ենք լավարկել համընդհանուր հայտարարագրման հետ կապված գործընթացները»,- հավելեց Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում ընդունված՝ լավարկմանն ուղղված որոշմանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930