Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Նորքի թաղապետը պետք է արժանանա քրեական, Երևանի քաղաքապետը` քաղաքական պատասխանատվության. «ՀայաՔվե»

Ապրիլ 30,2025 13:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է ս.թ. ապրիլի 30-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա աշխատակազմի կողմից քաղաքացի Արթուր Չախոյանին դաժանաբար ծեծի ենթարկելու միջադեպը:

Սա աննախադեպ երևույթ է և ոտնահարում է ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու արժանապատվությունը: Հարկ է նշել նաև, որ ավելի վաղ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պաշտոնյային ոչ վայել հայհոյախառն բառամթերքով վիրավորել էր Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին և քաղաքացի Արթուր Չախոյանին, որից հետո բացահայտ ասել էր, թե չի զղջում իր կատարած արարքի համար:

Թեմայի շուրջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պաշտպանել է իր ենթակայի անհավասարակշիռ կեցվածքը` այն պայմանավորելով նյարդային համակարգի բռնկումներով:

Անպատժելիության մթնոլորտը և դրա փաստացի խրախուսումը վերածվել են իշխող վարչախմբի հանրային վերահսկողության և կառավարման բիրտ գործիքակազմի, որն անընդունելի է և տեղ չունի քաղաքակիրթ և ժողովրդավար հասարակություններում:

Մեկ անգամ ևս դատապարտելով սույն միջադեպը՝ կոչ ենք անում իրավապահ մարմիններին շուտափույթ քայլեր ձեռնարկել, համարժեք արձագանք և պատշաճ քրեաիրավական գնահատական տալ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի գործողություններին: Իր հերթին, «Հանրապետություն» կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր, Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանը պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն այս քրեական միջադեպի համար` դրանից բխող անխուսափելի հետևանքներով:

Հայաքվե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930