Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը՝ Արթուր Չախոյանի ծեծի մասին․ «Պաշտոնատար անձանց էթիկայի գնահատման ինստիտուտները պետք է կատարելագործվեն»

Ապրիլ 30,2025 13:13

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքին։  Ծեծին մասնակցել է անձամբ վարչական շրջանի ղեկավարը։

«Հիմա անմիջապես վերադառնամ գրասենյակ եւ հասկանամ, թե մեր գործառույթների շրջանակներում ինչ անելիք կա»,- ասաց Մանասյանը։

Ըստ նրա՝ հանրային պաշտոնատար անձանց հետ կապված ամենակարեւոր ինստիտուտներից մեկը նրանց էթիկայի եւ բարեվարքության գնահատման ինստիտուտն է։

«Ես համարում եմ, որ այս ինստիտուտը Հայաստանում բավարար չափով կայացած չէ։ Եվ հատկապես այն պաշտոնատար անձանց հետ կապված, որոնց առնչությամբ չկան պատշաճ էթիկայի գնահատման ինստիտուտներ, դրանք պետք է կատարելագործվեն։ Բայց նաեւ կարծում եմ, որ յուրաքանչյուր նման դեպքով էթիկայի հարցը պետք է գնահատման առարկա դառնա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930