Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառատունկ՝ հանուն կանաչ Հայաստանի

Ապրիլ 30,2025 13:44

Ակբա բանկն «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ հերթական ծառատունկն իրականացրեց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի հարակից տարածքում։

Չնայած տարածքային բարդ պայմաններին ու ճանապարհի դժվարություններին, Ակբայի աշխատակիցները համախմբվել էին հստակ նպատակի շուրջ՝ տնկել սոճու ծառեր, ավելացնել Հայաստանի կանաչ տարածքներն ու նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը։

Ծառատեսակն ընտրվել է տեղանքի կլիմայական և հողային առանձնահատկություններին համապատասխան։ Այս ծառատունկն Ակբա բանկի և «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության արդեն երրորդ համագործակցությունն էր. նախորդ ծառատունկերին Հայաստանի այլ շրջաններում տնկվել են կաղնի, կեչի, վայրի խնձոր, վայրի տանձ, սոճի և այլ ծառատեսակներ։

Շրջակա միջավայրի պահպանությունը և բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը Ակբա բանկի կայուն զարգացման ռազմավարության կարևոր բաղադրիչներից են։

Բանկը հետևողականորեն շարունակում է իր ներդրումն ունենալ կանաչ ու առողջ միջավայրի ստեղծման գործում՝ արտացոլելով բնության հանդեպ իր հավատարիմ վերաբերմունքը նաև առօրյա գործունեության մեջ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930