-Երկու անգամ հստակ ասում եք՝ «դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրի» հետ․․․ Պակիստանը նկատի չունեք, չէ՞։ Թուրքիայի հետ առեւտուր անելը նորմալ եք համարում, անունը տալը՝ ո՞չ։
-Չէ, նորմալ չեմ համարում․ իրականում ինքն ինձ համար թշնամի երկիր է եւ ես մեծ ցավ եմ ապրում, որ նման մեծ կախվածություն ունենք թշնամի երկրից։ Ծանր է թշնամի երկրից առեւտուր անելը, ես գնահատական չեմ տալիս, սա իրականություն է։
-Եթե հարցը գնաց քաղաքական կողմի վրա, ուրեմն Թուրքիայից ապրանք ներմուծողների խնդիրն այստեղ դուք չպիտի բարձրաձայնեք, որովհետեւ Թուրքիայից ապրանք ներմուծողը նպաստում է Թուրքիայի կամ ձեր ձեւակերպմամբ՝ «թշնամի երկրի» տնտեսության զարգացմանը։ Ձեր տրամաբանությամբ, կարող են Թուրքիայից ապրանք չբերել, այլ երկրից բերեն ու հարցը մեխանիկորեն փակվում է։
-Ես այդ մարդը չեն, որ պիտի արգելեմ, բայց եթե արգելեմ, պետք է կամաց-կամաց դա անեմ՝ հնարավորություն տամ, որ այստեղ արտադրի։
Կարդացեք նաև
-Մի անգամ արգելել էինք՝ տեսանք թե ի՞նչ եղավ․ մեկ է՝ թուրքական ապրանքը գալիս էր Հայաստան։
Այս երկխոսությունն այսօր տեղի ունեցավ ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նիստում՝ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի եւ «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր Հակոբ Ավագյանի միջեւ։
Հանձնաժողովում քննարկվում էր կոլեկտիվ հանրագրի պատասխանի նախագիծը:
Հակոբ Ավագյանը նկատել էր՝ որոշ օրենքներ ընդունվել են առանց ազդեցության գնահատման, որը կառավարության որոշումով է սահմանված։ Խոսքը 50 հազարից ավել գերփոքր բիզնեսին է վերաբերվում, որոնք խնդիրների առաջ են կանգնած՝ ՀՀ կառավարության կողմից 2023-2025 թվականին իրականացված հարկային փոփոխությունների արդյունքում, ըստ որոնց շրջանառության հարկ վճարողների նկատմամբ վարչարարությունն է խստացվել, հետո՝ դրույքաչափերը բարձրացվեցին, հետո, հաշվապահների եւ իրավաբանների նկատմամբ հարկային խստացումներ եղան։
Հակոբ Ավագյանը նկատեց՝ թե կառավարության ղեկավարը, թե այլ պաշտոնյաներ խոսում են, որ հարկերի բարձրացում չի լինելու, բայց ֆիննախի նախագծում գրված է, որ այդ փոփոխությունների արդյունքում 18 միլիարդ լրացուցիչ եկամուտ է նախատեսվում բյուջե։ Թեեւ այսօր էլ, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագծեր հետաձգել էլ չի լինելու, Հակոբ Ավագյանն առաջարկում է՝ այս երեք օրենքների ուժի մեջ մտնելը հետաձգել՝ ազդեցության գնահատականները ստուգող լուծումներով հարցերը լուծել։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ