Լրահոս
Օրվա լրահոսը

«Բելգիայում դեսպանատան շենքը գնել ենք, բայց փողը դեռ չենք տվել»․ Նիկոլ Փաշինյանին զարմացրեց Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Ապրիլ 30,2025 14:23

Կառավարությունն այսօրվա նիստում գումար հատկացրեց Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն բացելու համար։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանի եւ Օմանի միջեւ եւ տնտեսական, եւ քաղաքական հարաբերությունների խորացման հսկայական ներուժ կա։ «Մենք տեսնում ենք, թե այդ ներուժն ինչպես կարող ենք իրացնել։ Մեկ օրինակ բերեմ՝ Օմանն այժմ իր ծովային եւ այլ ենթակառուցվածքներն է զարգացնում։ Եվ մենք Օմանի ծովային, օդային ու ցամաքային տարածքը կարող ենք տրանզիտի եւ այլ առումներով ավելի լավ օգտագործել»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաեւ Փարիզում,  Լոնդոնում եւ Բրյուսելում ՀՀ դեսպանությունների շենքեր ձեռք բերելու հարցին։ Նա ասաց, որ Փարիզում ձեռք բերված շենքը շատ ներկայանալի է, բայց շենքի ներսում էական վերանորոգման աշխատանքներ են կատարվում։ Նախատեսվում է, որ հաջորդ տարվա սկզբին արդեն աշխատանքները կավարտվեն, եւ դեսպանության անձնակազմը կտեղափոխվի նոր շենք։ «Մենք հիմա Բելգիայում՝ Բրյուսելում կարողացանք ձեռք բերել շենքը, այնտեղ էլ վերանորոգման կարիք կլինի»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Նիկոլ Փաշինյանը զարմացավ եւ ասաց, որ տեղյակ չէր, որ արդեն գնել են, ինչո՞ւ կառավարության որոշում չկա։ Արարատ Միրզոյանը հավելեց․ «Ձեռք բերման որոշումն ունենք, պայմանագիրը կնքված է, բայց փողը դեռ չենք տվել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930