Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ 6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Արթուր Չախոյանը, հայտնել են ոստիկանությունից:
Փաստաթղթեր են կազմվում նախաքննական մարմնին ներկայացնելու համար:
Նոր Նորքի թաղապետը ձերբակալվածների թվում չէ։
Հիշեցնենք՝ Նոր Նորք վարչական վարչական շրջանի ղեկավարի կողմից ծեծի ենթարկված բլոգեր Արթուր Չախոյանը մարմնական վնասվածքներով Ոստիկանությունից «շտապ օգնության» մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել: