Լրահոս
Օրվա լրահոսը

2024 թ.-ին 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ. Գեղամ Գեւորգյան

Ապրիլ 30,2025 15:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի ընթացքում 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն մուտքագրվել է պետական բյուջե: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը:

Զեկուցողի տեղեկացմամբ հանձնաժողովը պետական մարմիններին տվել է 5 նախազգուշացում:

Գեղամ Գեւորգյանը նաեւ խոսել է մի շարք ոլորտներում գերիշխող դիրքի չարաշահման հիմքով հարուցված վարույթների մասին, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դերը պետք է լինի ոչ թե պատժիչ, այլեւ կանխարգելիչ՝ որոշիչ դառնալով օրենքների եւ որոշումների կայացման գործընթացում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկման է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության մասին» նոր օրենքների լրամշակված նախագծերը, որոնց վերաբերյալ աշխատանքները դեռեւս շարունակվում են:

«Երբ ունենանք «Էլեկտրաէներգետիկայի մասին» ու «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության մասին» նոր օրենքներ, դրանք կարող են հիմք հանդիսանալ մեր երկրում էներգետիկ բարեփոխումների երկրորդ փուլի համար»,- ասել է զեկուցողը՝ հավելելով, որ լրամշակվել են նաեւ հանձնաժողովի հիմնարար իրավական ակտերը, որոնք ուղղված են էներգետիկ բնագավառի կարգավորմանը:

Անդրադառնալով բարեփոխումներին՝ Մեսրոպ Մեսրոպյանը հայտնել է, որ հաշվետու տարում շարունակվել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված գործընթացը, ինչը սկսվել էր դեռեւս 2004 թվականին:

Զեկուցողը հաջորդիվ ներկայացրել է ազատականացման արդյունքում ոլորտում արձանագրված արդյունքները:

Հանձնաժողովը հաղորդումներն ընդունել է ի գիտություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930