Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ժողովրդագրական ճգնաժամի փուլ է մտնում. քրդական գործոնն ավելի է ուժեղանալու՝ ի հաշիվ բնակչության աճի

Ապրիլ 30,2025 15:59

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Կից ինֆոգրաֆիկայում երևում է ծնելության մակարդակը՝ ըստ երկրի նահանգների։ Բացի գերազանցապես քրդաբնակ շրջանների՝ երկրի մնացած հատվածներում ծնելիության մակարդակը ցածր է 2-ից։ Այս թեմային օրերս ծավալուն անդրադարձ (https://www.setav.org/en/beyond-politics-urgent-call-to-reverse-turkiyes-population-decline) է կատարել նախագահ Թայիփ Էրդողանը։ Վերջինս իր ելույթում նշել է, որ ծնելիությունը երկրի ողջ տարածքում հազիվ կազմում է 1.51, ինչը ստեղծել է մի իրադրություն, որը «Թուրքիայի համար պատերազմից էլ ավելի լուրջ սպառնալիք է»։ Էրդողանը հավելել է. «Ժողովրդագրական առումով մեզ սպասվում է տագնապալի ապագա։ Եթե ներկայիս միտումը պահպանվի, այս դարավերջին մեր բնակչության թիվը կկրճատվի 10 միլիոնով։ Սա գոյատևման հարց է։ Եթե մեր ժողովուրդը խելքի չգա, ապա կարող է կորցնել այս տարածքում ապրելու ունակությունը»։

Քրդական գործոնը առաջիկա տարիներին էլ ավելի է ուժեղանալու՝ ի հաշիվ բնակչության աճի։ Ինչը իսկապես սպառնալիք է Թուրքիայի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930