Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխի վնասվածք, սալջարդեր, հեմատոմա. ծեծված բլոգերին հիվանդանոցային բուժում է անհրաժեշտ

Ապրիլ 30,2025 16:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Նոր Նորք վարչական շրջանում ծեծի ենթարկված ու ոստիկանությունից հիվանդանոց տեղափոխված բլոգեր Արթուր Չախոյանին բժիշկներն առաջարկել են հոսպիտալացում եւ հիվանդանոցային բուժում:

«Շուրջ 40 րոպե առաջ բժշկական կենտրոն է տեղափոխվել 37-ամյա երիտասարդ, որն այս պահին հետազոտման փուլում է, կարելի է ասել՝ հիմնական հետազոտությունները ավարտված են: Ունենք որոշակի մարմնական վնասվածքներ, հետագա դինամիկ հսկողության և վիճակը ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:

Նրա խոսքով՝ եթե ցանկություն կլինի, կհոսպիտալացվի նյարդավիրաբուժական բաժանմունքում հետագա հսկողության և բուժման նպատակով. «Ունենք աչքի շրջանում փոքր հեմատոմա և փոքր սալջարդեր և ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Դինամիկ հսկողության կլինի, որ հետագայում մենք կարողանանք ավելի օբյեկտիվ գնահատել և տալ իր վնասվածքի ծանրության աստիճանը՝ վիճակի և հետագա բուժման անհրաժեշտության մասին: Առնվազն գոնե 24 ժամ հետո նորից կնկարենք, կտեսնենք, համակարգչային շերտագրությունը, հետազոտությունը, տեսնենք՝ մենք դինամիկորեն ինչ ունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930