Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովնանյան» վարժարանի սաների հետ հանդիպմանը Գարեգին Երկրորդը մեծապես կարևորեց սփյուռքում ազգային ինքնությունը զորացյալ պահելու առաքելությունը

Ապրիլ 30,2025 17:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի (Նյու Ջերսի, ԱՄՆ) ավարտական լսարանի սաներին:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց վարժարանի սաներին՝ ընդգծելով, որ ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան լավագույն հնարավորությունն են ընձեռում հաղորդ դառնալու հայրենական կյանքին, հոգևոր ժառանգությանն ու սրբություններին։ Նորին Սրբությունը վստահեցրեց, որ այցն անջնջելի դրոշմ է թողնելու պատանիների հոգում՝ զորացնելով ազգային ոգին ու գիտակցությունը։

Վեհափառ Հայրապետը աշակերտներին մասնավորապես պատգամեց ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը, հասակ առնել իբրև ազգի արժանավոր զավակներ՝ ամուր պահելով կապը Մայր Եկեղեցու և հայրենիքի հետ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորեց սփյուռքի համայնքներում ազգային ինքնությունը զորացյալ պահելու առաքելությունը։ Այս առիթով Հայոց Հայրապետն նաև իր գնահատանքը բերեց «Հովնանյան» վարժարանի պաշտոնեությանը, մանկավարժներին նվիրյալ աշխատանքի համար, ինչպես և սաների ծնողներին՝ հայեցի կրթություն ապահովելու և եկեղեցասեր սերունդ դաստիարակելու համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել