Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակորեն ամրագրել, որ անշարժ գույքը իր մեջ ներառում է նաև սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցները». ՀՔԱՎ-ը օրենքների նախագծերի վերաբերյալ

Ապրիլ 30,2025 17:23

ԿԱՐԾԻՔ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր)։ Նախագծերը 2025 թվականի հունվարի 22-ին ներկայացվել էին Վենտիկի հանձնաժողովին, որն էլ 2025 թվականի մարտի 19-ին հրապարակեց Նախագծերի վերաբերյալ կարծիքը։ Ի հավելում Վենետիկի հանձանաժողովի դիտարկումների և առաջարկությունների՝ ՀՔԱՎ գրասենյակը Նախագծի հեղինակներին է ներկայացրել հետևյալ առաջարկությունները․

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Նախագծում ներառել փաստացի կրած կորստի և վնասի հետ կապված դրույթներ՝ ներառելով եկամտի միակ կամ հիմնական աղբյուրի կորուստը, ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, ծախսերը, որոնք ծագել են որպես օտարման անմիջական և ողջամիտ արդյունք, տրանսպորտային և գործառնական ծախսերը, տեղափոխման ծախսերը, ձեռնարկատիրական գործունեության ընդհատման ժամանակաշրջանի համար դրամական փոխհատուցումը՝ հարկային հայտարարագրի կամ պաշտոնապես սահմանված նվազագույն աշխատավարձի հիման վրա, այլ կորուստներ կամ վնասներ։

2. Հստակորեն ամրագրել, որ անշարժ գույքը իր մեջ ներառում է նաև սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցները։

3. Սահմանել

3․1․ Գույքը հանրային գերակա շահ կարող է ճանաչվել միայն մեկ անգամ։

3․2․ Օտարման նպատակի իրագործման նկատմամբ պետության վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ և ընթացակարգեր։

4․ Վարչական դատավարության օրենսգրքում նախատեսվող 200․3-րդ հոդվածը սահմանել հետևյալ խմբագրությամբ․ «Սույն գլխով նախատեսված գործերով ֆիզիկական և իրավաբանական անձինք Վարչական դատարան կարող են դիմել գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մասին ծանուցվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում»:

5․ Գույքը ձեռքբերողի կողմից նոտարի կամ դատարանի դեպոզիտ օրենքով նախատեսված գումարի ամբողջական մուտքագրման պարտականություն։

6․ Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարմանն առնչվող քաղաքացիական և վարչական գործերով անձանց իրավունքների պաշտպանությանը ներառել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածում սահմանված անվճար իրավաբանական օգնություն նախատեսող դեպքերի շարքում։

Առաջարկությունների հիմքում դրված ՀՔԱՎ-ի և Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներին ու առաջարկություններին կարող եք ծանոթանալ Կարծիքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930