Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Դումանյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից

Ապրիլ 30,2025 17:27

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Վահրամ Դումանյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.
Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք՝ Դումանյանը նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2023-ի փետրվարին, մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնը։

Ֆեյսբուքյան իր էջում Վահրամ Դումանյանը գրել է.

«Իմ խնդրանքով այլևս ազատված եմ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից։ Ցանկանում եմ այս պահին հրապարակավ շնորհակալություն հայտնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ինձ վստահելու և պետական կարևոր ինստիտուտում աշխատելու հնարավորությունն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև նախագահի աշխատակազմին՝ այս ընթացքում ցուցաբերած գործընկերային վերաբերմունքի, համագործակցության և առողջ աշխատանքային մթնոլորտի համար։

Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր ծառայել մի համակարգում, որն իր էությամբ կանգնած է մեր պետականության հիմքում։ Հավատացած եմ, որ ինստիտուտների կայունությունն ու զարգացումը համընդհանուր առաջընթացի հիմնաքարն է։ Այդ առաքելությանը նպաստելն ինձ համար եղել է ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքացիական պարտք։

Այս ճանապարհին ձեռք բերած փորձը, մասնագիտական փոխանակումներն ու մարդկային շփումները ինձ համար եղել են անգնահատելի։ Ես շարունակելու եմ իմ գործունեության ցանկացած հարթակում իմ համեստ ներդրումն ունենալ մեր պետականության ամրապնդման և հանրային կյանքի զարգացման գործում։

Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու այս ընթացքում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930