Լրահոս
Օրվա լրահոսը

Վասիլիս Մարագոսը ՀՀ նախագահին է ներկայացրել նաև վիզաների ազատականացման գործընթացում առկա դրական տեղաշարժերը 

Ապրիլ 30,2025 17:39

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին և ընդգծել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր և ոլորտներ։

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու ներդնել ջանքեր ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտային ծրագրերի և նախաձեռնությունների, որոնք իրականացվում են ԵՄ աջակցությամբ։ Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, կրթության, տնտեսական զարգացման և մի շարք այլ ոլորտներում առկա համագործակցության ներուժի և դրա իրացման հնարավորությունների վերաբերյալ։

Վասիլիս Մարագոսն ներկայացրել է նաև վիզաների ազատականացման գործընթացում առկա դրական տեղաշարժերը և կարևորել երկկողմ հետևողական աշխատանքն այս ուղղությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ԵՄ-Հայաստան նոր «Գործընկերության օրակարգի» ընթացքի վերաբերյալ:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նախագահին ներկայացրել է նաև առաջիկայում նախատեսվող Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը՝ շեշտելով դրանց ներառական բնույթն ու կարևորությունը, որոնք միտված են Հայաստանի քաղաքացիների իրազեկվածության ու ԵՄ-Հայաստան հարաբերություններում ներգրավվածության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին, ինչպես նաև հումանիտար և սոցիալական աջակցության ծրագրերին, որոնք իրականացվում են ԵՄ աջակցությամբ։

Երկուստեք կարևորվել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների համատեղ իրագործման անհրաժեշտությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930