Ապրիլի 26-27-ը, հանրապետության տարբեր մարզերից 70 տաղանդավոր աշակերտներ հավաքվել էին Ծաղկաձորում՝ մրցելու։
«Քառակուսի» հիմնադրամը և Կապանի մաթեմատիկայի խմբակը 5-րդ և 6-րդ դասարանների շնորհալի երեխաներին ինքնադրսևորվելու հնարավորություն ընձեռեցին․ առաջին օրը կազմակերպվեցին խաղեր և վիկտորինաներ, որոնցում հաղթահարելու համար պետք էր դրսևորել մտքի սրություն և համառություն։ Երկրորդ օրը երեխաները մասնակցեցին մաթեմատիկայի մրցույթին՝ ցուցադրելով իրենց գիտելիքները և բարդ խնդիրներ լուծելու հմտությունները։ Մրցույթները կայացան Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում։
«Այսպիսի հասարակական նախաձեռնությունները չափազանց կարևոր են. դրանք հնարավորություն են տալիս երեխաներին զարգացնել իրենց մտավոր կարողությունները, բարձրացնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և սերմանել սեր դեպի գիտելիքը»,-կարծում են կազմակերպիչները։