Լրահոս
Օրվա լրահոսը

YoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանը հանդիպել է երկրպագուների հետ 

Ապրիլ 30,2025 18:06

Ս.թ. ապրիլի 21-ին YoHealth-ը Դուբայ մոլում՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում, կազմակերպել է հատուկ հանդիպում հայազգի խառը ոճի մենամարտիկ (MMA), միջազգային աստղ և YoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանի հետ։

Երկրպագուները հնարավորություն են ունեցել հանդիպել հայտնի մարզիկի հետ, ստանալ նրա ինքնագիրը և լուսանկարվել վերջինիս հետ։ Միջոցառմանը մասնակցելու համար օգտատերերը YoHealth հավելվածում իրենց կուտակած քայլերը փոխանակել են երեկոյի մուտքի տոմսով։

Մարզիկի հետ հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Երևանում։ Ապրիլի 25-ին Արման Ծառուկյանն այցելել է Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյս։ Այցելուներն ստացել են մարզիկի ինքնագրով լուսանկարներ։

Հիշեցնենք, որ YoHealth հավելվածը ոչ միայն հաշվարկում է օգտատերերի քայլերը և դրամայնացնում դրանք, այլև հնարավորություն է ընձեռում կուտակած քայլերը փոխանակել նմանատիպ միջոցառման տոմսերի հետ։

YoHealth-ն առողջ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որի օգտատերերը նաև հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով և հոդվածներով հավելվածի YoBlog բաժնում։ Ի դեպ, օգտատերերը կարող են դրամայնացնել նաև իրենց հետևորդների և դիտումների քանակը և ստանալ FTN-ներ որպես պարգևատրում:

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ Play Market-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930