«Մենք տեսնում ենք կադրեր, որտեղ բացահայտորեն ցուցադրվում է այսօրվա իշխանության ներկայացուցիչների, նրանց ջատագովների վարվելաձեւը, ընդհանրապես իրենց կերպարը, երեւի վերջերս « նորաձեւ կրթության» դասընթացներ են անցել»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Նորքի թաղապետի կողմից տեսախցիկների առաջ բլոգեր Արթուր Չախոյանի ծեծին:
«Հետաքրքիրն այն է, որ Չախոյանին ծեծի ենթարկած թաղապետը Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչն է, եւ այս կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն էր, որ վերջերս ԱԺ բերեց «Դեպի ԵՄ գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը»:
Փաստորեն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի, Անի Խաչատրյանի, Արտակ Զեյնալյանի կերպարներով տեսնում է Եվրամիության գործընթացի մեկնարկը նման քայլերով:
Նրանք արդարացնում են թաղապետի վարքագիծը, իսկ Անի Խաչատրյանի խոսքերը ոչ այլ ինչ են, քան արդարացում, եւ դեռ ավելին՝ գովերգում է, ասում է՝ շատ ճիշտ եք արել, լավ եք արել, տղերք: Այսինքն, սա իրենց բերած օրենքի նախագծի առաջին 2-3 քայլերի մասին է ընդամենը խոսում:
Կարդացեք նաև
Փաստորեն, «Հանրապետություն» կուսակցությունը այս դեպքերով գովերգում է ծեծ ու ջարդը եւ հանրային որեւէ կարծիքի արտահայտման պատասխանը՝ նման կերպ, եթե այդ կարծիքը իրենց տեսակետների հետ չի համընկնում»:
Արմենուհի Կյուրեղյանը հիշեցնում է. «Մինչդեռ Փաշինյանը ժամանակին գնաց ինչ-որ դպրոց, կախիչը կախվել էր, իրեն դուր չեկավ, անգամ մարզպետ հանեց, մի ուրիշ տեղ ինչ-որ ղեկավար հանեց: Հիմա նույն պատկերը այդ մանկապարտեզում էր, Չախոյանն ուզում էր ցույց տալ, որ ոչ մի բան նորմալ վիճակում չէ: Ու պարզ է, որ նման վերաբերմունքը պետք է արժանանար սրանց կողմից ծեծուջարդի, չէ՞ որ «ժողովրդավարության բաստիոնում» այլ կերպ հնարավոր չէ գործել…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ