Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին կընտրի երկու փոխքաղաքապետեր․ ովքե՞ր են նրանք

Ապրիլ 30,2025 19:33

Մայիսի 2-ին տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու հերթական նիստը, որի ժամանակ էլ կշարունակվի քաղաքային իշխանության ձևավորումը։ Օրակարգի կարևոր հարցերից մեկը Գյումրու համայնքապետի երկու տեղակալների ընտրությունն է։

Առաջին փոխքաղաքապետը, ինչպես հայտնել էր Վարդան Ղուկասյանը, կլինի Ավետիս Առաքելյանը։ Նա նա «Կոմունիստական կուսակցության» ավագանու ցուցակի երկրորդ համարն է զբաղեցնում, Վարդան Ղուկասյանի փեսան է,  Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին եղել է ավագանու անդամ ՝ «Հայկական վերածնունդ» խմբակցությունից։

Որպես երկրորդ փոխքաղաքապետ առաջարկվում է «Կոմունիստական կուսակցության» ներկայացուցիչ Գագիկ Մանուկյանի թեկնածությունը։ Նկատենք, որ նա Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին մշտապես զբաղեցրել է Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը, նրա հավատարիմ մարդկանցից է։

Գյումրիում հայտնի է «կոմունիստ փոխքաղաքապետ» անվամբ, նրան այսպես էին անվանում անգամ այն ժամանակ, երբ Վարդանի Ղուկասյանի հետ միասին հեռացել էր քաղաքային իշխանության ղեկից, այլևս փոխքաղաքապետ չէր։

Ավագանու նիստի  ժամանակ կընտրվեն նաև հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ։

Փոխքաղաքապետերի ընտրությանը Գյումրու ավագանու ամենամեծ խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» չի մասնակցի։ Այս մասին լրատվամիջոցներից մեկին ասել է Սարիկ Մինասյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930