Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Օրվա լրահոսը

Այս տարվա ընթացքում նախատեսվում է ավարտին հասցնել ևս 20 դպրոցի կառուցումը և 70-ի հիմնանորոգումը. Փոխվարչապետ

Ապրիլ 30,2025 20:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են շուրջ 20 000 սովորողի: Այս տարվա ընթացքում նախատեսվում է ավարտին հասցնել ևս 20 դպրոցի կառուցումը և 70-ի հիմնանորոգումը: Զեկուցվել է, որ 2021-2024 թթ․ ընթացքում կառուցվել է 45 դպրոց՝ մոտ 50 մլրդ դրամ արժեքով, իսկ 2021-2026 թթ․ ընթացքում կառուցման կամ վերանորոգման փուլում են գտնվում 295 դպրոց՝ շուրջ 328 մլրդ դրամ արժեքով:

Փոխվարչապետի ներկայացմամբ, մանկապարտեզների մասով ավարտված, շինարարության և մրցութային փուլում են գտնվում 386 մանկապարտեզներ, որոնք սպասարկելու են 37 000 երեխաների: Արդեն առկա է 500 մանկապարտեզների հստակ պատկերը, թե դրանք ինչպես են շահագործման բերվելու 2026 թվականի ընթացքում: Արդեն իսկ ավարտված են աշխատանքները 204 նախադպրոցական հաստատություններում:

Նախադպրոցական ծառայություն չունեցող բնակավայրերում հասանելիությունը կապահովվի կրթահամալիրների միջոցով, իսկ 162-ում բնակավայրում, որտեղ կրթահամալիրներ նախատեսված չեն, կկիրառվեն հետևյալ մոտեցումներից մեկը՝ մանկապարտեզ չունեցող և 50-ից ավելի սան ունեցող 14 բնակավայրերից 11-ում մանկապարտեզների կառուցումը մեկնարկել է, ևս 3-ում կմեկնարկի առաջիկայում, մինչև 50 երեխա ունեցող բնակավայրում ուսումնասիրվում են նախակրթարան հիմնելու և կլաստերներ ձևավորելու հնարավորությունները, մինչև 10 երեխա ունեցող  բնակավայրերում դիտարկվում են այլընտրանքային մոդելները:

Վերը նշված բոլոր աշխատանքները միասին կազմել են 452 մլրդ դրամ:

Հաջորդիվ քննարկվել են դպրոցների և մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության և խիստ վերահսկողության տակ պահել աշխատանքների որակի և նախատեսված ժամանակացույցի պահպանման հետ կապված հարցերը:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930